Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2775-Ա  09.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԻ 02-Ի Հ.3430-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման   և գանձման վարչության  գրությունը՝
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2017 թվականի հոկտեմբերի 02-ի «Երևանի քաղաքապետին վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումերի վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություններ ունցեող անձանց գումարային խրախուսում տրամադրելու  գործընթացը կարգավորելու  մասին» Հ. 3430-Ա որոշումը:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
          

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                          Կ. ԱՐԵՅԱՆ