Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

278-Ա 12.02.2019թ.

 


ԵՐԵՎԱՆԻ «ՆԱՐ-ԴՈՍԻ ԱՆՎԱՆ Հ.14 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ
ՄԵԼՍԻԴԱ ՍԱՇԱՅԻ ՌՈՒԲԵՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի «Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի 2019թ. փետրվարի 5-ի նիստի հ.38 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 08.02.2019թ. h.128724 զեկուցագիրը`
1.Երևանի «Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մելսիդա Սաշայի Ռուբենյանի հետ 2019 թվականի փետրվարի 12-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /12.02.2019թ.–12.02.2024թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ