Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2780-Ա 02.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով.

1. Հաստատել.
1) «Երևանի Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ալ.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ալ.Աճեմյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ս.Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց», «Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց», «Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց», «Երևանի Շենգավիթի թաղային համայնքի Ստ.Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոց» և «Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան N1 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն NN 1-22 հավելվածների:
2) «Երևանի Ա.Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն NN 23, 24 և 25 հավելվածների։
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշման պահանջներին համապատասխան,
2) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգման գծով աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում,
3) եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված «Պարգևատրում», «Հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգում» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
4) բացառել կազմակերպությունների եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ