Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2781-Ա  09.08.2018թ.

ՌԱՖԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Ապարդյանի դիմումը` 2018 թվականի հուլիսի  19-ի ըստ օրենքի ժառանգության  իրավունքի հ.1615 և սեփականության իրավունքի հ. 1616 վկայագրերի հիման վրա ձեռք բերված, Մազմանյան փողոցի հ.5 շենքի բակում գտնվող ավտոտնակի  /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.02.2006թ. հ.2097429 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Աջափնյակ վարչական շրջանի  ղեկավարի  աշխատակազմի  ֆինանսական  բաժնի  պետի կողմից  տրված տեղեկանքի համաձայն՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը 01.07.2013թ. դրությամբ կազմում է 1,137,667 դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղա-քացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով  <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  31.07.2018թ. հ.20/2 Ե-519 գրությունը.
1.Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,  Երևանի  քաղաքապետի  անունից,  Հասմիկ Ապարդյանի հետ կնքել  համաձայնագիր՝ Մազմանյան փողոցի հ.5 շենքի բակում  գտնվող ավտոտնակի  զբաղեցրած  63.4 քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 19-ին կնքված վարձակալության հ.3348 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.            
1)պայմանագրում <<Ռաֆիկ Ենգիբարյան>> բառերը փոխարինել <<Հասմիկ Ապարդյան>> բառերով.  
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021 թվականի հունվարի 1-ը.>>.  
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում <<1>> թիվը փոխարինել <<3>> թվով, իսկ <<2868>> թիվը` <<8605>> թվով:
2.2018 թվականի  հուլիսի 19-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.1615 և սեփականության իրավունքի հ.1616 վկայագրերի հիման վրա ձեռք բերված, Հասմիկ Ապարդյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Մազմանյան փողոց, հ.5 շենք, ավտոտնակ հ.31>>  հասցեն:     
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը  3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված   համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
    


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                        Կ. ԱՐԵՅԱՆ