Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

 

2792-Ա, 18.07.2014

 

ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.14/6 ՀԱՍՑԵՈՒՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ
ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի գրությունը՝ Գայի պողոտայի հ.14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.07.2014թ. հ.01072014-01-0044 վկայական) կրպակի զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին:
Քննարկվող հողամասը (ծածկագիր՝ 01-008-022-068) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստան Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետով (ծածկագիր՝ 01-008-022-068), հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.07.2014թ. հ.18-06/2-40982 եզրակացությունը.
1. Գայի պողոտայի հ.14/6 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) ընկերությանը՝ տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 50112 (հիսուն հազար հարյուր տասներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ)։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Տեղեկացնել հողօգտագործողին, որ 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու և հողամասը գնելու մասին հայտ չներկայացնելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ