Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2806-Ա 06.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ Ի.ԱԼԻԽԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.8/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆԴՈՒԽՏ ԴԵՐԵՆԻԿԻ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ,ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՐԵՆԻ ԻՍՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սանդուխտ Դերենիկի Դալլաքյանի(ծնված 23.08.1969թ.),Վարուժան Սուրենի Իսոյանի (ծնված 01.08.1962թ.) դիմումը։ Երևանի Ի.Ալիխանյան փողոցի փակուղու հ.8/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1069.46քմ, որից 990.0քմ մակերեսով հողամասը Սանդուխտ Դերենիկի Դալլաքյանին,Վարուժան Սուրենի Իսոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 04.04.2019թ. հ.1-0387, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.05.2019թ. հ.7198 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.04.2019թ. հ.20-Ել-569 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ի.Ալիխանյան փողոցի փակուղու հ.8/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ի.Ալիխանյան փողոցի փակուղու հ.8/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սանդուխտ Դերենիկի Դալլաքյանի,Վարուժան Սուրենի Իսոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 990.0քմ մակերեսով հողամասին կից 79.46քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 79.46քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ի.Ալիխանյան փողոցի փակուղու հ.8 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ի.Ալիխանյան փողոց փակուղի հ.8/2 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ