Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2811-Ա 07.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 69-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.
1.Հաստատել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից համալրման և փոխարինման համար ներկայացված միկրոավտոբուսների վերաբերյալ Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 25.07.2019թ. կազմած հ.5/Հ-Փ (19) արձանագրությունը (կցվում է)։
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ և փոխարինումներ ու կազմակերպել դրանց աշխատանքը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ