Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2853-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏՒ  2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.5182-Ա  
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.08.2018թ. հ.18-06/753.  
1.Երևանի քաղաքապետի 2007թ. նոյեմբերի 29-ի  «Բազմաբնակարան շենքերին կից (շենքերի ծավալից դուրս) ինքնակամ իրականացված կառույցներն օրինական ճանաչելու և շենքերի զբաղեցրած հողամասերը դրանց բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու մասին» հ.5182-Ա որոշման հավելվածի 118-րդ, 120-րդ տողերի 4-րդ սյունակներում «816.66քմ», «839.91քմ» բառերը համապատասխանաբար փոխարինել «876.84քմ», «759.92քմ» բառերով:
2.Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ քննարկվող հողամասերի գործառնական նշանակությունները սահմանել բնակելի կառուցապատման:
3.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.7188-2007, հ.7277-2007 գլխավոր հատակագծերը։
4.Հանձնարարել Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարության պետին 5-օրյա ժամկետում սույն որոշման մասին տեղեկացնել համապատասխան բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ բնակչությանն իրազեկելու համար։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների և քարտուղարության պետերի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի  խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                               Կ.ԱՐԵՅԱՆ