Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2854-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՄԱՅԻՍԻ 18-Ի Հ.1940-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.07.2018թ. հ.18-06/721 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2018թ. մայիսի 18-ի  «Պարույր Սևակի  փողոցի հ.1/14հասցեում գտնվող շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» հ.1940-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին և 2-րդ կետերում «274.30» թվերը փոխարինել «210.0» թվերով:
2)Որոշման 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված նոր նմուշի հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված  հ.6485-2007, հ.757-2011 և հ.772-2018 գլխավոր հատակագծերը» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       Կ.ԱՐԵՅԱՆ