ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2854-Ա 13.08.2019թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանվել Միքայելյանի դիմումը՝ Շիրազի փողոցի հ.20/3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելու համար շինարարական հրապարակի կազմակերպման նպատակով առանձնացված հողամասի համար կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11052018-01-0154 վկայականը, Երևանի քաղաքապետի 2016 թվականի դեկտեմբերի 8-ի հ.4193-Ա որոշման հիման վրա 12.02.2018թ. կնքված հ.05/6-ՊՓ պայմանագիրը և 06.05.2019թ. հ.01/19-Մ-5144-119 ավարտական ակտը:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.07.2019թ. հ.18-08/1-Մ-7664 եզրակացությունը.
1. Լիազորել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գ.Բաբայանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մանվել Միքայելյանի հետ կնքել համաձայնագիր՝ Շիրազի փողոցի հ.20/3 հասցեում գտնվող 16.7քմ մակերեսով հողամասը /2018 թվականի փետրվարի 12-ին կնքված հողի վարձակալության հ.05/6-ՊՓ պայմանագիր/ տիրապետելու հետևանքով Երևան համայնքի բյուջեի նկատմամբ առաջացած հարկային պարտավորությունները կատարելուց հետո՝ համապատասխան փոփոխություն կատարելով հողօգտագործողների հաշվառման բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ