Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2858-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի Հ.2316-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ–ի կողմից 02.07.2018թ. տրված եզրակացությունը, քաղաքացի Սաթենիկ Շահբեկյանի լիազորված անձ Սամսոն Հակոբյանի 04.07.2018թ. Հ-4199 դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 22-ի «Արաբկիրի 29-րդ փողոցի հ.23/3 հասցեում` սեփականության իրավունքով քաղաքացի Սաթենիկ Շահբեկյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2316-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1–ին կետում «273.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն-1 /կիսանկուղ՝ 7.4 քառ.մետր, 1-ին հարկ՝ 15.2 քառ.մետր, հարթակ և ծածկոց՝ 45.6 քառ.մետր/ բնակելի տուն-2 /նկուղ՝ 99.3 քառ.մետր, 1-ին հարկ՝ 105.6 քառ.մետր, պարիսպ՝ 0.8 քառ.մետր/)» բառերը փոխարինել «295.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն-1 /կիսանկուղ՝ 28.7 քառ.մետր, 1-ին հարկ՝ 15.2 քառ.մետր, հարթակ և ծածկոց՝ 45.6 քառ.մետր/ բնակելի տուն-2 /նկուղ՝ 99.3 քառ.մետր, 1-ին հարկ՝ 105.6 քառ.մետր, պարիսպ՝ 0.8 քառ.մետր/)» բառերով,
2)Որոշման 3-րդ կետի 1) ենթակետում «1396890 (մեկ միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր իննսուն)» թիվն ու բառերը փոխարինել «1505520 (մեկ միլիոն հինգ հարյուր հինգ հազար հինգ հարյուր քառասուն)» թվով ու բառերով,
3)Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի 2) ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 108630 (մեկ հարյուր ութ հազար վեց հարյուր երեսուն) դրամ։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Կ.ԱՐԵՅԱՆ