Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2860-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԾԵՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.110  ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԱՖԻԿ ԲԱԳՐԱՏԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 362.56 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆիկ Բագրատի Հարությունյանի (ծնված 25.07.1951թ.) դիմումը։ Երևանի Ծերենցի փողոցի հ.110 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1262.56քմ, որից 600.0քմ մակերեսով հողամասը Ռաֆիկ Բագրատի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 19.05.2006թ. ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 06.07.2018թ. հ.1-0400, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.10.2017թ. հ.12148 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.07.2018թ. հ.20-Ել-696 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ծերենցի փողոցի հ.110  բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում  է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով,<<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Ծերենցի փողոցի հ.110 հասցեում Ռաֆիկ Բագրատի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600.0քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 662.56քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով  հողամասից ավել օգտագործվող 362.56քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռաֆիկ Բագրատի Հարությունյանին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Ռաֆիկ Բագրատի Հարությունյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական` Հ.Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     Կ.ԱՐԵՅԱՆ