Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2864-Ա  16.08.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
    


Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ․1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 15.08.2018թ․ նիստի  արձանագրություններով  տրված առաջարկությունները․
1.Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակությունների սահմանումը չեն առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում են 3-րդ ենթակետի դրույթների հետ և հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի հակասում ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ կետին՝ սույն որոշման հ. 1 կետում նշված հողամասի գործառնական նշանակությունները սահմանել  հասարակական կառուցապատման։
3․Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
4․Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը։
5․Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ․Նիկոյանը։


                  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                               Կ.ԱՐԵՅԱՆ