Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


287-Ա 12.02.2021թ.

 


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 36-3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Թոռնիկ Ավդոյանի լ/ա Սարո Ավդոյանի դիմումը՝ Հաղթանակի տեղամասի թիվ 36-3 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.09.1995թ. Ա 028093 պետական ակտը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.10.2020թ. հ.Հ-12181 գրությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.10.2020թ. ԱՏ-02102020-01-0551, 13.10.2020թ. հ.ԱՏ-13102020-01-0593, 09.10.2020թ. հ.ԱՏ-09102020-99-0096 տեղեկանքները և 11.12.2020թ. Թոռնիկ Ավդոյանի կողմից լիազորված անձ Սարո Ավդոյանի համաձայնագիրը:
Տարածքների տեղազննումից և տեղագրական հանույթների ճշգրտումներից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2374.0քմ /հողի սեփականության իրավունքի հ.Ա028093 պետական ակտում ամրագրված՝ 2800.0քմ մակերեսի փոխարեն/, որից՝ 65.0 քմ մակերեսը ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի 4-ի հ.363-Ն որոշմամբ սահմանված բարձր լարման հոսանքալարերի անվտանգության գոտու սահմաններում է և ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.12.2020թ. հ.18-06/1-Ա-12038 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակի տեղամասի թիվ 36-3 հասցեում գտնվող հողամասի /խաղողի այգի/ մակերեսը կազմում է 2309.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ