Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


294-Ա 15.02.2021թ.


Ն.ՉԱՐԲԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.140 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 2262.94ՔՄ ԵՎ 2256.05ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ
ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուսաննա Ստեփանյանի դիմումը՝ Ն.Չարբախի փողոցի հ.140 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 2262.94քմ և 2256.05քմ մակերեսներով հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման h.02102020-01-0227 /գաղտնաբառ՝ 36LTY3JGMUNB/ և հ.02102020-01-0246 /գաղտնաբառ՝ 38A4BFNFWRDM/ վկայականներ) նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.01.2021թ. հ.18-06/28 եզրակացությունը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 15.10.2020թ. հ.ԴԳ-3914, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 11.12.2020թ. հ.22-13/4165, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 07.12.2020թ. հ.ՄՇ/26601 գրությունները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն.Չարբախի փողոցի հ.140 հասցեներում գտնվող՝ 2262.94քմ և 2256,05քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման։
2. Հողամասերի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվությունների /ճարտարապետահատակագծային առաջադրանքների/։
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում հողամասերի սեփականատերն ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե է մուծում հողամասերի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ