Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2956-Ա, 18.09.2015թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ
229507.77ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՀՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրությունը՝ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող, նախկին զորամասի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու, հատակագիծ թողարկելու, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Քննարկվող` 229507.77քմ մակերեսով հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 9-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի սեպտեմբերի 8-ի հ.375-Ա որոշման հիման վրա Նուաբարշեն վարչական շրջանում գտնվող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող նախկին զորամասի զբաղեցրած 229507.77քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.06.2015թ. հ.18-06/2-29074 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող նախկին զորամասի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 229507.77քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող նախկին զորամասի զբաղեցրած՝ 229507.77քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել խառը կառուցապատման:
4. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ