Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2960-Ա, 18.09.2015թ.


ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.47/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրությունը՝ Մոլդովական փողոցի հ.47/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող 4665.9քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին:
Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի սեպտեմբերի 8-ի հ.375-Ա որոշման հիման վրա Մոլդովական փողոցի հ.47/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող 4665.9քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրվել է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 10-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.06.2015թ. հ.18-06/2-29070 եզրակացությունը.
1. Մոլդովական փողոցի հ.47/7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը պատկանող` 4665.9քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել խառը կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում կամ վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ