ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

31.08.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
2973-Ա  31.08.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N1101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը.
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 31-ի «Երևանի ենթակայության նախադպրոցական հաստատություններում (մանկապարտեզներում) վճարների և երեխաների ընդունելության մասին» N1101-Ա որոշումը (այսուհետև՝ Որոշում) լրացնել նոր 2.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«2.1. Երեխայի նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար հաշվառումն /հերթագրում/ իրականացվում է ծնողի /օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա, երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո՝ երեխայի անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում միայն մեկ նախադպրոցական հաստատության (մանկապարտեզի) համար, ընդ որում մինչև 3 տարեկան երեխաների հաշվառումը և ընդունելությունն իրականացվում է տվյալ մանկապարտեզում 2-ից մինչև 3 տարեկան տարիքային փուլի համար անհրաժեշտ նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում:»:
2.Որոշմամբ հաստատված 5-րդ հավելվածի (այսուհետև՝ Հավելված) 6-րդ կետը «ներկայացնում է մանկապարտեզ» բառերից հետո լրացնել «երեխայի 2 կամ 3 տարեկանը լրանալուց հետո» բառերով:
3.Հավելվածը լրացնել նոր 7.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«7.1. Երեխան կարող է հաշվառվել էլեկտրոնային համակարգում միայն մեկ նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար: Մեկ այլ նախադպրոցական հաստատություն (մանկապարտեզ) հաճախելու համար հաշվառվելու դեպքում, երեխայի անձնական տվյալները նախորդ նախադպրոցական հաստատության (մանկապարտեզի) հերթագրման ցանկից ենթակա են հանման:»:
4.Հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«5/ սույն հավելվածի 7.1-րդ կետով նախատեսված դեպքում:»:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ