Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2974-Ա 18.09.2020թ.

 

«ԿՎԱՐՑ» ԱԿ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կվարց» ԱԿ-ի նախագահ Գ.Հայրապետյանի դիմումը՝ Աստղիկ գիպսատար ապարների և բազալտի հասցեում գտնվող հանքավայրի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և վարձակալության պայմանագիր կնքելու խնդրանքով:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված 07.07.2015թ. հ.ԼՎ-004 լեռնահատկացման ակտը /ըստ ակտի հողամասի մակերեսը 11200.0քմ է/, ինչպես նաև անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 26.12.2011թ. հ.0139222 վկայականը /ըստ վկայականի հողամասի մակերեսը 10400.0քմ է/ և հողամասի հ.3520-2011 գլխավոր հատակագիծը:
Տեղագրական հանույթի վերաճշտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում «Կվարց» ԱԿ-ին 07.07.2015թ. հ.ԼՎ-004 լեռնահատկացման ակտով տրամադրված 11200.0քմ մակերեսով հողամասից՝ 2132.17քմ մակերեսն «Հայանտառ» ՊՈԱԿ-ին տրամադրված հողամասի սահմաններում է, իսկ 9067.83քմ մակերեսով հողամասը՝ Երևան համայնքի սեփականությունն է:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասն ամբողջությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է/ և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 612-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2007թ. հուլիսի 30-ի հ.1045-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 1-ին կետի 1-ին ենթակետի ժ/ պարբերության դրույթներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.07.2020թ. հ.18-08/899 եզրակացությունը.
1. Սահմանել, որ «Կվարց» ԱԿ-ին տրամադրված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9067.83 քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ ուժը կորցրած ճանաչելով հողամասի 24.11.2011թ. հ.3520-2011 գլխավոր հատակագիծը։
3. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ.Մանուկյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Կվարց» ԱԿ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Աստղիկ գիպսատար ապարների և բազալտի հասցեում գտնվող՝ հանքավայրի զբաղեցրած 1,04հա մակերեսով հողամասի համար 12.12.2011թ. կնքված վարձակալության հ.32/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1)պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025թ. հոկտեմբերի 1-ը:».
2) պայմանագրի 1-ին կետում նշված «24.11.2011թ. հ.3520-2011 գլխավոր հատակագծի» բառերը փոխարինել «հողամասի համար հաստատված հատակագծի» բառերով.
3)պայմանագրի 1-ին կետում նշված «1.04հա» բառերը փոխարինել «9067.83քմ» բառերով:
4. Վարդավառի լճից 5կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի զբաղեցրած 9067.83քմ հողամասին տրամադրել «Դավիթ-Բեկի փողոց, հ.156/5» հասցեն:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին:
6. Ընդունել ի գիտություն, որ.
1) սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում.
2) համաձայնագրում անհրաժեշտ է ներառել կետ ընկերության կողմից Երևան համայնքի բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների վերաբերյալ համապատասխան դրույթ:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ