ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2992-Ա 22.09.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի
Հ.270-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտավազդ Սահակյանի դիմումը` Ն.Զարյան փողոցի հ.112/6 հասցեում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում, տարածագնա-հատման 6-րդ գոտում գտնվող հողամասի հետ փոխանակելու մասին։
Երևան քաղաքի ավագանին 2020 թվականի սեպտեմբերի 8-ի հ.270-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Արտավազդ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն.Զարյան փողոցի հ.112/6 հասցեում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող՝ 409.69քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24.02.2015թ. հ.24022015-01-0165 վկայական) /գաղտնաբառ CYTAHABA4KRI/ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 969.82քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։
Փոխանակության համար քննարկվող՝ 969.82քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 8-ի հ.270-Ա որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.12.2019թ. հ.18-06/1-Ս-929 և 13.12.2019թ. հ.18-06/1475 եզրակացությունները.
1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող՝ Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 969.82քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 969.82քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող՝ 969.82քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
4. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող՝ 969.82քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դավթաշենի «Ձոր-2» թաղամաս, հ.96/1» հասցեն:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 969.82քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
6. Սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Արտավազդ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն.Զարյան փողոցի հ.112/6 հասցեում, տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող՝ 409.69քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող՝ 969.82քմ մակերեսով հողամասի հետ:
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Արտավազդ Սահակյանի հետ կնքել հողամասի փոխանակության պայմանագիր։
8. Ընդունել ի գիտություն, որ հողամասի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին։
10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ