Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2993-Ա 22.09.2020թ.

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ Հ.151 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Սեդա, Ռուզաննա և Սուսաննա Գևորգյանների լ/ա Արթուր Անտոնյանի դիմումը` Ն.Չարբախի հ.151 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.12.2012թ. հ.8483 և սեփականության իրավունքի 04.12.2012թ. հ.8482 վկայագրերը, հողի սեփականության իրավունքի հ.Ա031564 պետական ակտը:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2206.75քմ՝ փաստաթղթերով ամրագրված 2300.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.06.2020թ. հ.18-06/1-Ա-4444 և 15.09.2020թ. հ.18-06/1140 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Ն.Չարբախի հ.151 հասցեում գտնվող 2206.75քմ մակերեսով հողամասի /բազմամյա տնկարկ՝ խաղողի այգի/ սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ