Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3-Ա 09.01.2020թ.


«ԵՐԵՎԱՆԻ Հ.180 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ խորհրդի անդամի փոփոխության վերաբերյալ՝ 16.12.2019թ. հ.01/10.2/29678-19 գրությունը, Երևանի հ.180 հիմնական դպրոցի ծնողական խորհրդի՝ 16.10.2019թ. (արձանագրություն հ.4) որոշումը, Սամսոն Արտավազդի Շաշիկյանի և Հովհաննես Պարույրի Մովսիսյանի անձնական դիմումները և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի 25.12.2019թ. հ.12/125736, 12/Շ1853, 12/127423 զեկուցագիրը.
1.Դադարեցնել «Երևանի հ.180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամներ Մերի Հրաչի Հովակիմյանի, Սամսոն Արտավազդի Շաշիկյանի, Հովհաննես Պարույրի Մովսիսյանի, Արման Ավթանդիլի Փիլոսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 39-րդ կետի 4-րդ սյունակում «Հովակիմյան Մերի Հրաչի» բառերը փոխարինել «Հովակիմյան Մերի Հրաչի» բառերով,
1) 5-րդ սյունակում «Շաշիկյան Սամսոն Արտավազդի», «Մովսիսյան Հովհաննես Պարույրի» բառերը փոխարինել «Առաքելյան Մայրանուշ Մերուժանի», «Քարամյան Օվսաննա Համլետի» բառերով.
2) 6-րդ սյունակում՝ «Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբանկարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ» բառերը փոխարինել «Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ԲՇԿՄԱԿ բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ» բառերով.
3) 7-րդ սյունակում՝ «Փիլոսյան Արման Ավթանդիլի» բառերը փոխարինել «Խաչատրյան Սարգիս Հրաչի» բառերով,
4) 8-րդ սյունակում՝ «Միջոցառումների կազմակերպիչ» բառերը փոխարինել «Երևանի հ.198 ավագ դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ