ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

3005-Ա 21.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ 

ՕԴԵՍԱ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի հրավերը՝ Օդեսա քաղաքի 225-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությանը 2019թ.-ի սեպտեմբերի 1-ից 3-ը գործուղել Ուկրաինայի Օդեսա քաղաք, հետևյալ կազմով՝
Հայկ Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Արմեն Հարությունյան – Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին, բացառությամբ՝ գիշերավարձի, որը հոգում է հրավիրող կողմը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ