Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.08.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3029-Ա  23.08.2016թ.

ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.5 ՀԱՍՑԵՈՒՄ <<ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ>> ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ,  <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>>
ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ <<ԿԱՐԵՆ
ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ>> ՓԲԸ-ԻՆ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ի գրությունը՝ Իսահակյան փողոցի հ.5 հասցեում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 04.10.2005թ. հ.1627021 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2016թ. հ.12042016-01-0140  վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ի կողմից զբաղեցված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1033.04քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 1806.5քմ-ի փոխարեն, որից 2.14քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 1033.04քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։   
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և   60-րդ հոդվածներով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապե-տության և քաղաքաշինության վարչության 13.07.2016թ. հ.18-06/667 եզրակա¬ցությունը.
1.Դադարեցնել <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Իսահակյան փողոցի  հ.3/1  հասցեում գտնվող  6389.64քմ մակերեսով հողամասից 2.14քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3.Իսահակյան փողոցի  հ.3/1  հասցեում գտնվող՝ 2.14քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2025 թվականի  դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
4.Հողամասի սահմանները որոշվում են 1000.38քմ, 8.14քմ և 24.52քմ մակերեսով սահմանված կարգով հաստատված հատակագծերով չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից <<Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն>> ՓԲԸ-ի հետ կնքել  Իսահակյան փողոցի հ.5  հասցեում, վարձակալության իրավունքով  ընկերությանը տրամադրված՝ 1806.5քմ մակերեսով հողամասից՝ 1030.9քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով ընկերությանը տրամադրվող 2.14քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2025 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 1033.04քմ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով,  և համաձայնագիր՝ Իսահակյան փողոցի հ.5 հասցեում գտնվող 1806.5.0քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված հողամասի վարձակալության   հ.1908  պայմանագիրը լուծելու մասին։  
6.Իսահակյան փողոցի  հ.3/1 հասցեում և Իսահակյան փողոցի հ.5 հասցեում գտնվող ընդհանուր՝ 1000.38քմ, 8.14քմ և 24.52քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ <<Իսահակյան փողոց, հ.5>>, <<Իսահակյան փողոց, հ.3/2>>  և  <<Իսահակյան փողոց, հ.5/4>>  հասցեները:
7.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
8.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը  ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ