Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.08.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3030-Ա  23.08.2016թ.

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՍԵՐԺԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ,  <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՐԺԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սերժիկ Մնացականյանի դիմումը՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում վարձակալության իրավունքով իրեն տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով իրեն տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման 30.08.2002թ. հ.0107956 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.04.2016թ. հ.12042016-01-0140  վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում Սերժիկ Մնացականյանի կողմից զբաղեցված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 115.38քմ՝ անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցման 30.08.2002թ. հ.0107956 վկայականում ամրագրված 20.0քմ-ի փոխարեն, որից 95.38քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 115.38քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի    60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։  
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և   60-րդ հոդվածներով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 30.06.2016թ.    հ.18-06/612  եզրակա¬ցությունը.
1.Դադարեցնել <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Իսահակյան փողոցի  հ.3/1  հասցեում գտնվող  6389.64քմ մակերեսով հողամասից՝ 95.38քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3.Իսահակյան փողոցի  հ.3/1  հասցեում գտնվող՝ 95.38քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2021 թվականի  հուլիսի 1-ը ժամկետով տրամադրել Սերժիկ Մնացականյանի՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
4.Հողամասի սահմանները որոշվում են 115.38քմ /95.38քմ+20.0քմ/ մակերեսով սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սերժիկ Մնացականյանի հետ կնքել  Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող, վարձակալության իրավունքով  իրեն տրամադրված 20.0քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով իրեն տրամադրվող 95.38քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2021 թվականի  հուլիսի 1-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 115.38քմ մակերեսով հողամասից  28.37քմ /տաղավար/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսի չափով,  իսկ 87.01քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի համար 2002 թվականի օգոստոսի     16-ին կնքված հողամասի վարձակալության   հ.3-8346  պայմանագիրը լուծելու մասին։  
6.Իսահակյան փողոցի  հ.3/1 հասցեում և Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում գտնվող ընդհանուր 115.38քմ /95.38քմ+20.0քմ/  մակերեսով հողամասին տրամադրել  <<Մոսկովյան փողոց, հ.4/3>>  հասցեն:
7.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
8.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը  ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ