Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.08.2016

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3059-Ա  25.08.2016թ.

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.23/2 ՀԱՍՑԵՈՒՄ <<ՅՈՒՆԻԲԱՆԿ>> ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Յունիբանկ>> ՓԲԸ-ի գրությունը՝ Աբովյան փողոցի հ.23/2 հասցեում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 22.11.2011թ. հ.2804621  վկայականը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Յունիբանկ>> ՓԲԸ-ի  կողմից զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 239.0քմ՝ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 22.11.2011թ. հ.2804621 վկայականում ամրագրված 250.0քմ մակերեսի փոխարեն։
Քննարկվող՝ 239.0քմ մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։      
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ.451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ գլխի դրույթներով, հաշվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.08.2016թ. հ.18-06/2-45575  եզրակացությունը.
1.Սահմանել, որ Աբովյան փողոցի հ.23/2 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով <<Յունիբանկ>> ՓԲԸ-ին պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է  239.0քմ:
2.Հողամասի սահմանները որոշվում են 239.0քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Յունիբանկ>> ՓԲԸ-ի  հետ կնքել համաձայնագիր՝  Աբովյան փողոցի հ.23/2 հասցեում գտնվող 250.0քմ մակերեսով հողամասի համար 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված հ.23/35-2398 պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 9-ը երկարացնելու և պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ ներառելով հետևյալ փոփոխությունները.
1)պայմանագրում <<250.0>> թիվը փոխարինել <<239.0>> թվով.
2)պայմանագրում <<Թագակ ֆարմ>> բառերը փոխարինել <<Յունիբանկ>> բառով.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)»  բառերը.   
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<(իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին)՝>>  բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել  նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի  8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 239.0քմ մակերեսով հողամասից շինության զբաղեցրած 119.51քմ մակերեսով հողամասի  համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 /հինգ/ տոկոսը, որը կազմում է 358 530 (երեք հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ, իսկ բարեկարգման համար նախատեսված 119.49քմ մակերեսով հողամասի համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսը, որը կազմում է 215 082 (երկու հարյուր տասնհինգ հազար ութսուներկու) ՀՀ դրամ։ Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 1քմ- 60 000 ՀՀ դրամ>>:  
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:   




 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ