Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
3062-Ա  12.09.2018թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.34/5 ՀԱՍՑԵՈՒՄ  «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ԻՆ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ  «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ի գրությունը՝ Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  09.02.2017թ. հ.09022017-01-0119 և 19.04.2017թ. հ.19042017-01-0182 վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1962.56քմ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  09.02.2017թ. հ.09022017-01-0119 վկայականում ամրագրված 964.48քմ մակերեսի փոխարեն, որից՝ 424.56քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 1962.56քմ /573.52քմ+424.56քմ+964.48քմ/ մակերեսով հողամասը գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։      
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.08.2018թ. հ.18-06/782 եզրակացությունը.
1.Դադարեցնել «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Մաշտոցի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող 8934.43քմ մակերեսով հողամասից՝ 424.56քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3.Մաշտոցի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող 424.56քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
4.Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում վարձակալության իրավունքով  «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ին տրամադրված 964.48քմ մակերեսով հողամասին կից՝ 573.52քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, վարձակալության իրավուքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։
5. Հողամասի սահմանները որոշվում են 1962.56քմ /573.52քմ+424.56քմ+964.48քմ/ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված միասնական հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված  գլխավոր հատակագծերը։
6.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ի հետ կնքել Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում վարձակալության  իրավունքով  տրամադրված 964.48քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով  ընկերությանը տրամադրվող ընդհանուր՝ 998.08քմ /573.52քմ+424.56քմ/ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2040 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 1962.56քմ մակերեսով հողամասից  694.26քմ /սրճարան/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով,  իսկ 1268.3քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում գտնվող 964.48քմ մակերեսով հողամասի համար 05.12.2016թ. կնքված հ.56/6-ՊՓ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։  7.Ընդունել ի գիտություն, որ «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ն իր միջոցների հաշվին  պետք է իրականացնի  հողամասի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
8.Հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Մաշտոցի պողոտայի հ.46/4 և Թումանյան փողոցի հ.34/5 հասցեներում գտնվող ընդհանուր՝ 1962.56քմ /573.52քմ+424.56քմ+964.48քմ/ մակերեսով հողամասին տրամադրել «Թումանյան փողոց, հ.34/5»  հասցեն:
10.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել  անշարժ գույքի  պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
11.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
12.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների  պետերի վրա։
13.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                  Կ. ԱՐԵՅԱՆ