Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3135-Ա  12.09.2017թ.
  
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԱՆՎԱՆ  Հ.70  ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ  ՈՉ  ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՏՆՕՐԵՆ   
ՍԱՀԱԿ ԱԼՖՐԵԴԻ ՓԱՐՎԱՆՅԱՆԻ
ՀԵՏ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ   


Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» №319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ  կետով, հիմք ընդունելով  «Երևանի Համո Սահյանի անվան  հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2017թ. սեպտեմբերի 01-ի նիստի հ.3 արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 11.09.2017թ.  h.12/18582ել զեկուցագիրը`
1.Երևանի  «Համո Սահյանի անվան  հ.70  հիմնական դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սահակ Ալֆրեդի Փարվանյանի հետ 2017 թվականի սեպտեմբերի 12-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /12.09.2017թ.–12.09.2022թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:


   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ