Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3140-Ա 02.09.2019թ.


Ն. ՉԱՐԲԱԽԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.6 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ
ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Լևոն Գրիգորյանի դիմումը՝ Ն. Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում գտնվող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին, հողի սեփականության իրավունքի պետական Ա 037669 ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ / ծածկագիր՝ 01-011-143-056/:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն. Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում գտնվող տնամերձ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 353.55քմ /փաստաթղթերում ամրագրված է 360.0քմ-ի փոխարեն/ համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1,2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.06.2019թ. հ.18-06/1-Գ-4001 եզրակացությունը .
1. Սահմանել, որ Ն. Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում գտնվող 353,55քմ մակերեսով տնամերձ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ն. Չարբախի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում գտնվող 353,55քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝սահմանել բնակելի կառուցապատման:
3. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ