Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3141-Ա 02.09.2019թ.

 

ՄՈՒՇԱԿԱՆԻ Հ.7 ՓՈՂՈՑԻ Հ.69 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ստյոպա Իսրաելյանի լ/ա Սվետլանա Ասլանյանի դիմումը՝ Մուշականի հ.7 փողոցի հ.69 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 11.05.1990թ. հ.28/2 որոշումը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.05.2019թ. հ.Հ-7609 տեղեկանքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 600,0քմ /որքան որ ամրագրված է հ.28/2 որոշման մեջ/ և համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.07.2019թ. հ.18-06/1-Ա-7003 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Մուշականի հ.7 փողոցի հ.69 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 600,0քմ:
2.Հողամասի սահմանները որոշվում են 600,0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված նոր հատակագծով։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Մուշականի հ.7 փողոցի հ.69 հասցեում գտնվող 600,0քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման:
4.Ընդունել ի գիտություն, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն` 1-ին կետում նշված հասցեում գտնվող 600,0քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է Ստյոպա Իսրաելյանին:
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ