Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


317-Ա 18.02.2021թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի Հ.333–Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի հ.333-Ա որոշումը.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.10.2020թ. հ.30102020-01-0178 /գաղտնաբառ՝ LZIZZTYGPNH/ վկայական), Դ.Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.148՝ 16.5քմ մակերեսով բնակարանը նվիրել Սվետլանա Դավիդկովային (1 անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես սեփականություն:
2. Լիազորել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) նվիրատվության մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ