Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

3181-Ա  14.09.2017թ.


ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆԸ  ԱՆՀԱՏՈՒՅՑ  (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության գրությունը՝ Հ. Էմինի փողոցի հ.123 հասցեում` անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 20.09.2005թ. հ.2073704 վկայական) 27000,0քմ մակերեսով հողամասին կից` հյուսիս–արևելյան հատվածում գտնվող հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով համալսարանին տրամադրելու մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 14.05.2015թ. կնքված համաձայնագիրը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատության կանոնադրությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի գրությունները :
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 14.05.2015թ. կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն համալսարանը հանդիսանում է, բարձրագույն կրթության միջպետական կրթական հաստատություն, գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համատեղ ենթակայությամբ, իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ համաձայնագրի իրագործման ՀՀ-ի լիազոր մարմինն է հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
Համալսարանը կանոնադրության 1.1 կետի համաձայն, հանդիսանում է իրավաբանական անձ և օգտվում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության համալսարանների կարգավիճակից։
ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերն առանց մրցույթի անհատույց մշտական օգտագործման են տրամադրվում պետական կամ համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին, բարեգործական հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին՝ իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար։
ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն 2-րդ պարբերության համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1750,93քմ, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում, համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1.2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (ծածկագիր՝ 01-003-921-001)։  
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրման համար քննարկվող՝ 1750.93քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության (կատեգորիայի) հասարակական կառուցապաման  գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 59-րդ հոդվածով, 75-րդ հոդավծի 1-ին կետի 4-րդ ենթակետով ՀՀ կառավարության 08.05.2003թ. հ.714-Ն որոշմամբ հաստատված <<Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 38-րդ կետի դ) ենթակետով. ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրի դրույթները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.10.2016թ. հ.18-06/2-69410, 17.11.2016թ. հ.18-06/2-69410, 30.0.6.2017թ. հ.18-06/2-34654 և իրավաբանական վարչության 07.03.2017թ. հ.07/2694, 03.02.2017թ. հ.07/1674, 29.11.2016թ. հ.07/69410 եզրակացությունները.
1.Հ. Էմինի փողոցի հ.123 հասցեի հողամասին կից գտնվող՝ 1750,93քմ մակերսով հողամասն  անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության պետական ուսումնական հաստատությանը։
2.Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 15-ի  հ.2330-Ն որոշման համաձայն՝ Հ. Էմինի փողոցի հ.123 հասցեի հողամասին կից գտնվող՝ 1750,93քմ  մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել հասարակական կառուցապատման։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման մասին պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են 1750,93քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ հողամասի անհատույց (մշտական) օգտագործման մասին պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, իրավաբանական, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ