ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

3201-Ա, 20.08.2014

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ԿՆՔՎԱԾ Հ.38/ՆՆ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ <<ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ >> ՍՊԸ-ի տնօրենի դիմումը՝ Գայի պողոտայի հ.14/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող շինությունների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.06.2014թ. հ.30062014-01-0122 վկայական), զբաղեցրած հողամասին կից` ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Գայի պողոտայի հ.14/5 հասցեին կից, ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 66,0քմ (ծածկագիր՝ 01-008-022-096), որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա: Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով ընդգրկված է բնակավայրերի նպատակային նշանակության կատեգորիայի «հասարակական կառուցապատման» համար նախատեսված գոտում, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում :
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի հ.95-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 48-րդ կետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2014թ. հ.18-06/797 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, << ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ >> ՍՊԸ-ի հետ կնքել Երևանի քաղաքապետի 2005 թվականի հունիսի 8-ի
հ.1243-Ա որոշման հիման վրա 2005 թվականի հունիսի 17-ին կնքված հ.38/ՆՆ հողի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր:
2. Գայի պողոտայի հ.14/5 հասցեում, <<ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասին կից` 66.0քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 459 360 (չորս հարյուր հիսունինը հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3. Ընդունել ի գիտություն, որ Գայի պողոտայի հ.14/5 հասցեին կից, ընդլայնման նպատակով <<ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին տրամադրվող՝ 66.0քմ մակերեսով հողամասն ըստ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիա/ հասարակական կառուցապատման գոտում:
4. Հողամասի սահմանները որոշվում են 66.0քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով, չեղյալ համարելով նախկինում թողարկված հատակագիծը։
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
6. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
7. Ընդունել ի գիտություն, որ համաձայնագիրը և առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ