Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

325-Ա 19.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳԵՏԱՌ ԵՎ ՈՂՋԱԲԵՐԴ
ԳԵՏԵՐԻ ՀՈՒՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի վարչական տարածքում 2019 թվականին Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքների կատարման նպատակով.
1. Առաջարկել «Դավարս» ՍՊԸ-ին՝ Երևանի քաղաքապետարանի հետ 31.07.2014թ. կնքված հ.ԵՔ-ԲԸԾՁԲ-14/82 պայմանագրի հանաձայն՝ Երևան քաղաքի Ավան, Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների տարածքներում իրականացնել Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքները՝ սույն որոշմամբ սահմանված ժամկետներում /հավելված/:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ