Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.10.2015

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3254-Ա, 19.10.2015թ.


ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ 5-ՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ 250 ՔՄ ԵՎ 800 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2002 թվականի ապրիլի 17-ի հ.624 և 2000 թվականի մայիսի 24-ի հ.593 որոշումների հիման վրա, Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում` սեփականության իրավունքով իրեն պատկանող սրճարանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.12.2006թ. հ.2342500 վկայական) զբաղեցրած հողամասերի համար կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 30.09.2015թ. հ.ԱՏ-28/09/2015-1-0189 տեղեկանքի՝ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող սրճարանի կադաստրային արժեքը կազմում է 7 415 862 /յոթ միլիոն չորս հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով և Երևան քաղաքի ավագանու 2014թ. դեկտեմբերի 23-ի հ.270-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 35-րդ և 39-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 23.09.2015թ. հ.18-06/1-Պ-1646 եզրակացությունը.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գուքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում, սեփականության իրավունքով իրեն պատկանող սրճարանի զբաղեցրած՝ 250.0քմ մակերեսով հողամասի համար 2000 թվականի հունիսի 20-ին կնքված հողամասի վարձակալության հ.317/2Ա և նույն սրճարանի զբաղեցրած՝ 800.0քմ մակերեսով հողամասի համար, 2002 թվականի ապրիլի 25-ին կնքված հողամասի վարձակալության հ.3-3462 պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրերի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) հ.317/2Ա պայմանագրում « «Կոմպուլինկ» » բառը փոխարինել « «Կոմպյուլինկ» » բառով.
2) հ.317/2Ա պայմանագրում « 1հա 25846200 » թիվը փոխարինել «1 քմ-ի համար 60 000» բառով և թվով.
3) հ.317/2Ա պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)» բառերը.
4) հ.317/2Ա պայմանագրի 5.5 ենթակետից հանել «կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը՝ հօգուտ Վարձատուի» բառերը.
5) հ.317/2Ա պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:»
6) հ.317/2Ա պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է՝ 226.5քմ հողամասի համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 407 700 / չորս հարյուր յոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, իսկ սրճարանի զբաղեցրած 23.5քմ մակերեսով հողամասի համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 10/տասը/ տոկոսը, որը կազմում է 141 000 /հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր՝ 250.0քմ /226.5քմ+23.5քմ/ մակերեսով հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 548 700 /407 700 + 141 000/ /հինգ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ համար կազմում է 60 000 ՀՀ դրամ:».
7) հ.317/2Ա պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2030 /երկու հազար երեսուն/ թվականի դեկտեմբերի 31-ը:».
8) հ.3-3462 պայմանագրի 18-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2030 /երկու հազար երեսուն/ թվականի դեկտեմբերի 31-ը.»
9) հ.3-3462 պայմանագրի 4.3 ենթակետից հանել «(այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև Վարձատուի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնելու բարեկարգում, կապիտալ շինարարություն, այլ աշխատանքներ») բառերը.
10) հ.3-3462 պայմանագրի 4.5 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.» բառերը.
11) հ.3-3462 պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.6 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«6.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
12) հ.3-3462 պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
« Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է՝ 404.0քմ հողամասի համար՝ տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 727 200 / յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, իսկ սրճարանի զբաղեցրած՝ 396.0քմ մակերեսով հողամասի համար, տվյալ հողամասի կադաստրային արժեքի 10/տասը/ տոկոսը, որը կազմում է 2 376 000 / երկու միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ: Ընդհանուր 800.0քմ /404.0քմ+396.0քմ/ մակերեսով հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 3 103 200 /727 200 + 2 376 000/ /երեք միլիոն հարյուր երեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ համար կազմում է 60 000 ՀՀ դրամ:»:
2. Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում «Կոմպյուլինկ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող սրճարանին տրամադրել «Ալեք Մանուկյան փողոց, հ.6» հասցեն:
3. Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը հնգօրյա ժամկետում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գուքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ