Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3273-Ա 09.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.132 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԻԳԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ,ՎԻԼՀԵԼՄ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 221.12ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի Հ.3473-Ա ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի Հ.3855-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վիգեն Արամայիսի Բենիամինյանի(ծնված 13.01.1959թ.),Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանի(ծնված 12.04.1960թ.)դիմումը։ Երևանի Անտառային փողոցի հ.132 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 642.57քմ, որից 121.45քմ մակերեսով հողամասը Վիգեն Արամայիսի Բենիամինյանին, Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 29.07.2019թ հ.01-0566 գրությունը, 02.04.2019թ. հ.1689, հ,1691 ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.20-Ել-1388 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Անտառային փողոցի հ.132 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Նորմատիվ ակտերի մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասով.
1.Վերականգնել Երևանի Անտառային փողոցի հ.132 հասցեում Վիգեն Արամայիսի Բենիամինյանին, Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 121.45քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 421.45քմ մակերեսով հողամասի և 521.12քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 221.12քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վիգեն Արամայիսի Բենիամինյանին, Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանին:

3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Վիգեն Արամայիսի Բենիամինյանի, Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։

4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Անտառային փողոցի հ.132 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 4-ի «Երևանի Անտառային փողոցի հ.132 բնակելի տան և հողամասի նկատմամբ Վիլհելմ Արամայիսի Բենիամինյանի իրավունքները վերականգնելու, 67.06քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ. 3473-Ա և Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 23-ի «Երևանի Անտառային փողոցի հ.132/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Վիգեն Արամայիսի Բենիամինյանի իրավունքները վերականգնելու, 34.26քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ. 3855-Ա որոշումները:
7.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
8.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
9.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
10.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ