Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


3310-Ա  25.092017թ.


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահի 2017 թվականի հունիսի 30-ի գրությունը՝ Երևանի Բաղրամյան պողոտայի հ.40/1 հասցեում «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող ուսումնական մասնաշենքին հարակից այգին բարեկարգման, կանաչապատման, զարգացման ու պահպանման երկարատև ծրագիր իրականացնելու նպատակով՝ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N01/12.2/1034317 գրությամբ ներկայացված դրական կարծիքը:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 75-րդ հոդվածի 1-ին մասի    1-ին կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ.
1.Երևանի Բաղրամյան պողոտայի հ.40/1 հասցեում «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող ուսումնական մասնաշենքի հարևանությամբ գտնվող այգու զբաղեցրած 6426.89քմ հողամասը,  առնվազն 300 մլն Հայաստանի Հանրապետության դրամի չափով ներդրմամբ բարեկարգման, կանաչապատման, զարգացման ու պահպանման ծրագրի իրականացման նպատակով, 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամին:
2.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված 6426.89քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակու-թյունը սահմանել բնակավայրերի իսկ գործառնական նշանակությունը սահմանել ընդհանուր օգտագործման՝ որպես հասարակական նշանակության կանաչ տարածքների:
4.Սույն որոշման 1-ին կետում նշված այգու զբաղեցրած հողամասին տրամադրել  «Մարշալ Բաղրամյան պողոտա, 40/2» հասցեն։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավար-ման վարչության պետ Արսեն Ամյանին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրու-թյամբ սահմանված կարգով, հողօգտագործողի հետ կնքել հողամասի անհատույց օգտա-գործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով հետևյալ պարտադիր պայմանները.
1)Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում, Երևան համայնքի հետ կնքված և պայմանագրի անբա-ժանելի մասը կազմող ներդրումների իրականացման ժամանակացույցին համապատաս-խան, 10 տարում կատարել առնվազն 300 մլն ՀՀ դրամի ներդրում` այգու բարեկարգման, կանաչապատման, զարգացման ու պահպանման ծրագրի իրականացման նպատակով.
2)սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումների իրականացման ժամանակացույցով նախատեսված յուրաքանչյուր փուլի ներդրումները՝ սահմանված ժամկետում չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում, Երևան համայնքն իրավունք ունի միակողմանի հրաժարվել պայմանագրից, որի դեպքում հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում է լուծված, իսկ կողմերի պարտավորությունները` դադարած.
3)սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում կատարված ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի ներդրումները (բարելավումները) ենթակա չեն վերադարձման կամ հատուցման:
6.Ընդունել ի գիտություն, որ հողամասի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում
8.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:          
                                                                     
        

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ