Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3311-Ա 13.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 10-րդ ենթակետով, 69-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով.
1.Հաստատել Երևանի ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից համալրման և փոխարինման համար ներկայացված ավտոբուսների և միկրոավտոբուսների վերաբերյալ Երևան քաղաքի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի 05.09.2019թ. կազմած հ.6/Հ-Փ (19) արձանագրությունը (կցվում է)։
2.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետում նշված արձանագրության հիման վրա համապատասխան երթուղիներում կատարել շարժակազմերի համալրումներ և փոխարինումներ ու կազմակերպել դրանց աշխատանքը:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրչ.Սարգսյանը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ