Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3322-Ա 13.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի Հ.1898-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով 01.08.2019 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, քաղաքացի Լ.Հովհաննիսյանի լիազորված անձ Հ.Սողոմոնյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի մայիսի 19-ի «Նոր Արեշի 22-րդ փողոցի հ.55 բնակելի տան և հողամասի նկատմամբ Մարգուշ Խաչատուրի Շիրինյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1898-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Մարգուշ Խաչատուրի Շիրինյանի» բառերը փոխարինել «Լուսինե Վիլենի Հովհաննիսյանի բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Մարգուշ Խաչատուրի Շիրինյանի (ծնված 00.00.1921թ.)» բառերը փոխարինել «Լուսին Վիլենի Հովհաննիսյանի (ծնված 20.12.1980թ.)» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ