Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3325-Ա 13.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.38/11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ՀՐԱՆՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՀԵՆՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Հրանտի Սարգսյանի (ծնված 30.09.1947թ.),Հենրիկ Գևորգի Շահբազյանի(ծնված 12.11.1937թ.) դիմումը։ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.38/11 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 630.49քմ, որից 437.6քմ մակերեսով հողամասն Անահիտ Հրանտի Սարգսյանին, Հենրիկ Գևորգի Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 20.04.2018թ.հ.20042018-01-0180):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 07.06.2018թ. հ.1-0303, 19.02.2019թ. հ.1-0013, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.05.2018թ. հ.10696 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.03.2019թ. հ.20-Ել-988 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.38/11 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի հ.38/11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Հրանտի Սարգսյանի, Հենրիկ Գևորգի Շահբազյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 437.6քմ մակերեսով հողամասին կից 192.89քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 192.89քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ