Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


336-Ա 18.02.2021թ.

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրմատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 24.12.2020թ. հ.Օ-25 գրությունը.
1. Թույլատրել «Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրմատիկական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, սույն որոշման հավելվածում ընդգրկված տրանսպորտային միջոցներն օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով «Արթին Էնթերփրայս» ՍՊԸ-ի կողմից գնահատված իրական արժեքը՝ համաձայն սույն որոշման հավելվածում սահմանված ելակետային տվյալների:
2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենաներին վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի և Կազմակերպության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ