Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3369-Ա 17.09.2019թ.

 

ԶԻՆԱ ՄՈՒՐՈՒԶՅԱՆԻՆ, ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇԻ ՄԱՐԱՇ Հ.1322 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ
ՍԱՀՄԱՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Զինա Մուրուզյանի, Միքայել Վարդանյանի և Կարեն Վարդանյանի լիազորված անձ Արսեն Գասպարյանի դիմումը՝ Նորք-Մարաշի Մարաշ հ.1322 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29122017-01-0386) իրենց պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի և հասարակական կառուցապատում՝ ընդհանուր օգտագործման տարածքների հավասարաչափ համադրությամբ։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.03.2019թ. հ.18-06/1-Գ-1061 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Նորք-Մարաշի Մարաշ հ.1322 հասցեում սեփականության իրավունքով Զինա Մուրուզյանին, Միքայել Վարդանյանին և Կարեն Վարդանյանին պատկանող հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն գործառնական /օգտագործման նպատակը/՝ նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ