Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3382-Ա 02.11.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի զ) կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N1586-Ն որոշումն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 27.10.2020թ. 12-21470 զեկուցագիրը.
1.Թույլատրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ Կազմակերպություններ)՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող 2301850 դրամ հաշվեկշռային արժեքներով 682 հատ շարքից դուրս եկած անխափան սնուցման սարք (այսուհետ՝ Գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության և հանրակրթության վարչության պետերի ու Կազմակերպությունների տնօրենների վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ