ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.09.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
3389-Ա  28.09.2017թ.

ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանվել Միքայելյանի դիմումը՝ Շիրազի փողոցի հ.11/1 հասցեում գտնվող բենզալցակայանի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 19.10.2010թ. հ.2686480 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Շիրազի փողոցի հ.11/1  հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է  8615400 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,  Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի  21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության    14.09.2017թ. հ.18-06/1-Մ-7301 եզրակացությունը.  
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Մանվել Միքայելյանի հետ կնքել համաձայնագիր` Երևանի քաղաքապետի 2000 թվականի հունիսի 1-ի հ.633 որոշման հիման վրա, Շիրազի փողոցի հ.11/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի զբաղեցրած՝ 200.0քմ մակերեսով հողամասի համար 2003 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված հողի վարձակալության հ.21266 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն   ու  լրացումները.
1)պայմանագրում <<անհատ ձեռներեց Սամվել Հարությունյան>> բառերը փոխարինել <<Մանվել Միքայելյան>> բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2020 թվականի հունվարի 31-ը>>.   
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.     
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում <<30/երեսուն/>> թիվը և բառը փոխարինել <<20>> թվով, իսկ <<51692>> թիվը՝ <<117600>> թվով:     
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա պետական գրանցման ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     

                                           

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ