Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3427-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի Հ.3046-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի  26.10.2018թ. 20/2 N Ե-643 գրությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի Գոգոլի փողոցի հ.78  բնակելի տան և  հողամասի նկատմամբ Լիանա Սարգսի Մաղդեսյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3046-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Գոգոլի փողոցի հ.78» բառերը փոխարինել «Գոգոլի փողոցի հ.78/2» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

      

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ