Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

03.10.2016

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 3452-Ա   03.10.2016թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
Երևան  քաղաքի  2798-րդ  տարեդարձի  առթիվ.
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրել՝
1) Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին՝ Հայ Առաքելական եկեղեցուն մատուցած ծառայությունների և հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար,
2) պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին՝ արխիվային գործի կազմակերպման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար,
3)հեռուստահաղորդավար, «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին՝ հեռուստատեսության բնագավառում բազմամյա վաստակի  և բարեխիղճ աշխատանքի համար,
4) Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին՝ հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար,
5) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի Կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Սալվադոր Խեչոյանին՝ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար,
6) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի Կենտրոն ենթակայանի գծային բրիգադայի բժիշկ Մալինա Մարգարյանին՝ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար,
7) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի թիվ 4 ենթակայանի բուժակ Նորայր Թևանյանին՝  բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար,
8) «Շտապբուժօգնություն» ՓԲԸ–ի թիվ 4 ենթակայանի բժիշկ Հովիկ Հովհաննիսյանին՝  բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում բարեխիղճ աշխատանքի համար,
9) ԵԿՄ Դավթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ, ԵԿՄ Երևանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Սարգիս Գրիգորյանին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար,
10) ԵԿՄ Մալաթիա–Սեբաստիայի տարածքային բաժանմունքի նախագահ Վարազդատ Զատիկյանին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար,
11) ԵԿՄ Ջրվեժի տարածքային բաժանմունքի նախագահ Հրաչյա Միհրանյանին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար,
12) ԵԿՄ Էրեբունու տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հովհաննես Մարտիրոսյանին՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում մատուցած ծառայությունների համար,
13) «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանին՝ մայրաքաղաքի հասարակական կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար,
14) ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանին՝ հայ կերպարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած վաստակի համար,
15)պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանին՝ մանկավարժության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա  անբասիր գործունեության համար,
16) ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին՝ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար,
17) ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Բադալյանին՝ Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, քաղաքացիական պաշտպանության  միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար,
18) «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ–ի  գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար,
19) երաժիշտ, վոկալիստ Աշոտ Տիգրանյանին՝ երաժշտության բնագավառում ունեցած հաջողությունների և ներդրած նշանակալի ավանդի համար,
20) երգիչ Վահան Գևորգյանին /Ֆորշ/՝ հայ երգարվեստում ունեցած հաջողությունների և ներդրած նշանակալի ավանդի համար,
21) երգչուհի, պրոդյուսեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանին՝ երաժշտության բնագավառում ունեցած հաջողությունների և հայ երգարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար,
22) լուսանկարիչ Վահան Քոչարին՝ լուսանկարչության բնագավառում  երկարամյա գործունեության և ունեցած հաջողությունների համար,
23) քանդակագործ Լևոն Բեյբությանին՝ արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար,
24) ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանին՝ պետական կառավարման համակարգում արգասաբեր աշխատանքի և մայրաքաղաքի հասարակական–քաղաքական  կյանքում ներդրած ավանդի համար,
25) «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ–ի տնօրեն Արեգ Ղուկասյանին՝ ընդերքի պահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար,
26) «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Բաղդասարյանին՝ տնտեսության բնագավառում ունեցած հաջողությունների և ներդրած նշանակալի ավանդի համար,
27) տրոմբոնահար, ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օմար Պապիկյանին՝ Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և երաժշտարվեստում ունեցած հաջողությունների  համար,
28) նկարիչ Արմեն Ղազարյանին՝ արվեստի բնագավառում ունեցած հաջողությունների և ստեղծագործական նվաճումների համար,
29) քանդակագործ Արտակ Համբարձումյանին՝ քանդակագործության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար,
30)  «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Ռաֆիկ Ղազարյանին՝ շինարարության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքային գործունեության համար։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ