Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.10.2016

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 3454-Ա   04.10.2016թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ  ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի  N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով.
Երևան  քաղաքի  2798-րդ  տարեդարձի  առթիվ.
Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրել.
1.Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանին՝ Նուբարաշեն վարչական շրջանի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար,
2.Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար,
3. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին՝ Աջափնյակ վարչական շրջանի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ