Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


348-Ա 19.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի Հ.1632-Ա ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի Հ.3542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի մայիսի 13-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.1632-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի նոյեմբերի 13-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3542-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ