Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


349-Ա 19.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի Հ.2380-Ա ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի Հ.2759-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2380-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 3-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 3-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2759-Ա որոշման /այսուհետ՝ սույն կետում Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 4-րդ կետում «Մհեր Աղաբեկյանին» բառերը փոխարինել «Վահե Բալասյանին» բառերով,
2) Որոշման 4-րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ