Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


357-Ա 19.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.22 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՍԿՈՒՀԻ ԵՂԻՇԵՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ,ԳՐԻԳՈՐ ԵՂԻՇԵՅԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՍՐԲՈՒՀԻ ԵՂԻՇԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ,ԱՆԹԱՌԱՄ ՀԱԿՈԲԻ ԱՎԱԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 194.17ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Իսկուհի Եղիշեյի Մկրտչյանի(ծնված 18.07.1975թ.),Գրիգոր Եղիշեյի Մկրտչյանի(ծնված 19.12.1972թ.),Սրբուհի Եղիշի Ասատրյանի(ծնված 30.08.1971թ.),Անթառամ Հակոբի Ավագյանի (ծնված 24.04.1949թ.)դիմումը(15.10.2020թ.)։Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.22 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 510.87քմ, որից 16.7քմ մակերեսով հողամասն Իսկուհի Եղիշեյի Մկրտչյանին, Գրիգոր Եղիշեյի Մկրտչյանին, Սրբուհի Եղիշի Ասատրյանին, Անթառամ Հակոբի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է(վկայական տրված՝ 08.01.1996թ., ըստ օրենքի ժառանգության իրավունքի 17.08.2017թ. հ.3915, հ.3916, հ.3917 վկայագրերը)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04.03.2020թ հ.01-0911, 02.12.2020թ. հ.01-0276, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.01.2021թ. հ.16239 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.06.2019թ. հ.20-Ել-1077 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.22 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, 20.01.2021թ.ընդունված <<<<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>>օրենքում լրացումներ կատարելու մասին>>>>հ. ՀՕ-23-Ն օրենքով.

1.Վերականգնել Երևանի Արաբկիրի 19-րդ փողոցի հ.22 հասցեում Իսկուհի Եղիշեյի Մկրտչյանին, Գրիգոր Եղիշեյի Մկրտչյանին, Սրբուհի Եղիշի Ասատրյանին, Անթառամ Հակոբի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 16.7քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 316.7քմ մակերեսով հողամասի և 494.17քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 194.17քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 4-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Իսկուհի Եղիշեյի Մկրտչյանին, Գրիգոր Եղիշեյի Մկրտչյանին, Սրբուհի Եղիշի Ասատրյանին, Անթառամ Հակոբի Ավագյանին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Իսկուհի Եղիշեյի Մկրտչյանի, Գրիգոր Եղիշեյի Մկրտչյանի, Սրբուհի Եղիշի Ասատրյանի, Անթառամ Հակոբի Ավագյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն,
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ